Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պաոլո Ջենտիլոնե. Գերմանիայի ընտրությունների արդյունքները վկայում են Եվրոպայում փոփոխությունների անհրաժեշտության մասին

Պաոլո Ջենտիլոնե. Գերմանիայի ընտրությունների արդյունքները վկայում են Եվրոպայում փոփոխությունների անհրաժեշտության մասին
26.09.2017 | 16:35

Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են Եվրոպայում լուրջ փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտության մասին` ասել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին: «Եվրոպային վերբեռնում է անհրաժեշտ: Ես տեսել եմ գերմանական ընտրությունների արդյունքները, և բարդություններն ու մտահոգությունները չեն վրիպել ինձնից»,- ասել է վարչապետը կամավորների և քաղաքացիական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ:


Ջենտիլոնին հույս է հայտնել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Իտալիայի և Ֆրանսիայի հետ կշարունակի ջանքերը Եվրոպայի փոխակերպման ուղղությամբ՝ քաղաքացիների սպասումներին պատասխան տալու համար:
«Ծայրահեղականության լավագույն պատասխանը խնդիրների լուծումն է աշխատանքի, ներդրումների և ներգաղթի ոլորտում»,- նշել է Իտալիայի վարչապետը:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ