Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին, Երևան /Աբովյան փողոց 14/ հյուրանոցի Վիվալդի սրահում տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնին նվիրված մամուլի ասուլիս:
Ասուլիսին մասնակցում են փառատոնի գեղարվեստական ղեկավար և մտահաղացման հեղինակ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Արսեն Գրիգորյանը և փառատոնին մասնակցող ազգագրական երգի-պարի խմբերի գեղարվեստական ղեկավար: