Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանում «Ռեալ» շարժումը քաղաքական կառույց է դառնում

Ադրբեջանում «Ռեալ» շարժումը քաղաքական կառույց է դառնում
26.09.2017 | 18:46

ՈՒթ տարվա քաղաքացիական պայքարից հետո ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր շարժումը կամ «Ռեալը» հայտարարում է քաղաքական կառույց դառնալու և հաջորդ տարի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլու խոսքով՝ կուսակցություն դառնալու աշխատանքներ են տարվում արդեն մի քանի տարի: «Մեր կազմակերպությունը կարծում է, որ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին, բոյկոտը տարբերակ չէ»,- հայտարարել է Ջաֆարլին: Ընդդիմադիր շարժումը ստեղծվել է 2009-ին Ադրբեջանում հերթական սահմանադրական փոփոխությունների նախաշեմին: «Ռեալը» դեմ էր երկրի ղեկավար Իլհամ Ալիևի առաջարկած փոփոխությանը, որով վերացվեցին Ադրբեջանում նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանափակումները:


2013-ին կալանավորված շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մինչ օրս բանտում է: Նա մեղադրվում է Իսմայիլի շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամեդովի ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել՝ վճռելով, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Ստրասբուրգյան դատարանը որոշումը կայացրել է 2014-ին, սակայն Մամեդովը մինչ օրս ազատ չի արձակվել:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ