Սպիտակ տունը հերքում և անհեթեթ է որակում Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարի պնդումը, թե ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել իրենց:
ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողներին հանդիպել է Ռի Յոնգ Հոյի հայտարարությունից հետո, թե ինքնապաշտպանության նպատակով՝ Փհենյանը իրեն իրավունք է վերապահում ոչնչացնել ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչները նույնիսկ Հյուսիսային Կորեայի օդային տարածքի սահմաններից դուրս։