Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքյան Քրդստանում հաշվում են անկախության հանրաքվեի ձայները

Իրաքյան Քրդստանում հաշվում են անկախության հանրաքվեի ձայները
26.09.2017 | 18:48

Իրաքյան Քրդստանի պաշտոնյաները սկսել են երեկ անցկացված անկախության հանրաքվեի ձայների հաշվարկը։ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, այլ արևմտյան պետություններ զգուշացրել էին, որ հանրաքվեն կարող է նոր լարվածություն առաջացնել տարածաշրջանում: Բաղդադը նախազգուշացրել է, որ կպայքարի Իրաքի միասնության պահպանման համար, այդ թվում՝ հյուսիսային քրդական տարածաշրջանում նավթային եկամուտները զգալի կրճատելու միջոցով:


Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի մասնակիցների 93 տոկոսը պաշտպանել է անկախությունը` ինչը վկայում են 282 հազար ձայների (քվեարկածների մոտավորապես 9 տոկոսի) հաշվման արդյունքները:
«Հաշվարկը շարունակվում է, հաշվել են 282 հազար 17 ձայն: Անկախության օգտին քվեարկել է ընտրողների 93,29 տոկոսը, դեմ՝ 6,71 տոկոսը»,- հայտարարել է ԿԸՀ ներկայացուցիչը: Նա նշել է, որ արդյունքները կարող են փոխվել: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին: Ըստ վերջին տվյալների՝ հանրահարցմանը քվեարկել է շուրջ 3,3 մլն մարդ, մասնակցությունը կազմել է 72,16 տոկոս:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ