Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վահան Մարտիրոսյան. ԵՄ-ն 5 միլիոն դոլարի վարկ է տրամադրել՝ ճանապարհների անվտանգությունն ամրապնդելու համար

Վահան Մարտիրոսյան. ԵՄ-ն 5 միլիոն դոլարի վարկ է տրամադրել՝ ճանապարհների անվտանգությունն ամրապնդելու համար
26.09.2017 | 18:49

Պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով նախարարության որդեգրած նոր քաղաքականության համաձայն՝ ճանապարհաշինության պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետն այսուհետ դառնալու է 5 տարի, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով մեկ տարվա աշխատանքները՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:


«Հանրապետության տարածքում տեղադրվել են 1000-ից ավելի ճանապարհային նշաններ: Ճանապարհային անվտանգության հարցը կարևորում են նաև միջազգային կառույցները: ԵՄ-ի հետ աշխատանքներում ևս անդրադարձ է կատարվում ճանապարհային անվտանգության հարցերին, և ԵՄ-ի կողմից 5 միլիոն դոլարի վարկ է տրամադրվել՝ ճանապարհների անվտանգությունն ամրապնդելու համար»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ