Դալայ-լաման կարծում է, որ կյանքի իմաստը երջանկության մեջ է, որի նախադրյալներն են կարեկցանքն ու մտքի հանգստությունը։ Ռիգայում բալթյան երկրների և Ռուսաստանի մշակույթի գործիչների հետ զրույցում նա ասել է. «Եթե մի կողմ դնենք կյանքի իմաստի տարբեր կրոնական հայեցակարգեր և հենվենք գիտության վրա, մենք գտնվում ենք այստեղ և հիմա և ցանկանում ենք երջանկություն, ուրախություն, ոչ ոք տհաճություններ չի ուզում։ Բնությունից մեր մեջ արդեն դրված են սերն ու կարեկցանքը»:
Նրա խոսքով՝ «մայրական սերը, երեխային մոր հպումը ուղեղի ճիշտ զարգացման առանցքային գործն է»։ Տհաճություններից խուսափելու, առողջությունը պահպանելու և երջանկություն ձեռք բերելու համար, համաձայն բուդդայական ուսմունքի՝ անհրաժեշտ է մտքի հանգստություն։ Դալայ լաման նշել է, որ ոչ մի բժիշկ նյարդայնանալու ու չարանալու խորհուրդ չի տալիս, այլ փոխարենը՝ լիցքաթափվելու և հանգստանալու։