Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լապշինը կասկածի տակ է դրել ադրբեջանցիների անգլերենի իմացությունը

Լապշինը կասկածի տակ է դրել ադրբեջանցիների անգլերենի իմացությունը
26.09.2017 | 18:52

Ադրբեջանի «սև ցուցակը» համալրվել է ևս մեկ բլոգերի անունով։ Խոսքը լատվիացի Ալեքսանդր Ալիմովի մասին է, որ Travelblog.lv կայքի ստեղծող և պարզապես հիանալի մարդ է՝ Live Journal-ի բլոգում տեղեկացնում է Ալեքսանդր Լապշինը։


Ալիմովը վերջերս է եղել Լեռնային Ղարաբաղում և Բաքվի կողմից անմիջապես ներառվել «սև ցուցակում»՝ 17-րդ համարի ներքո։ «Ի դեպ, հետաքրքիր դիտարկում, նրանք ցուցակում ներառում են միայն ռուսալեզու բլոգերներին ու լրագրողներին, ցուցակում չկա անգլերեն կամ որևէ այլ լեզվով գրող լրագրող։ Կարծում եմ, դա բացատրվում է Ադրբեջանի համապատասխան կառույցներում օտար լեզուների թույլ իմացությամբ։ Պատկերացրեք, որ պետք է պրոֆեսոր լինել CNN-ի կայքում լրագրողի որևէ տեքստ հաղթահարելու համար»,- ասել է նա՝ ուշադրություն հրավիրելով ադրբեջանցիների գրած հետևյալ նախադասության վրա, որտեղ այցելել բայը չպետք է ուղեկցվեր to-ով. «…visited TO occupied territories»։
«Անհասկանալի է, թե ինչու է իմ անունը դեռևս մնում 23 համարի ներքո, չնայած արդեն դատը կայացել է, և գործը փակված է»,- ասել է նա՝ նշելով, որ իրեն ցուցակից հեռացնելու ժամանակն է։ Լապշինին զարմացրել է նաև, որ իրեն Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիութունից բացի, վերագրվում է Կանադայի քաղաքացիություն, ինչին «ինքը դեմ չէ, պարզապես դա հետաքրքիր է իրավական պլանում»։

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ