«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին
26.09.2017 | 18:55

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, որ Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին: Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել ավանդական դարձած առողջապահական համաժողովի անցկացումը, որը շատ լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման համար: «Առողջապահության ոլորտի մարտահրավերները ժամանակակից աշխարհում ամենասուր մարտահրավերներից են և դուրս են առանձին պետությունների առողջապահական համակարգերի սահմաններից: Այդ բարդ խնդիրներն առնչվում են սոցիալ-տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Այդ իսկ պատճառով նման մասնագիտական քննարկումները և փորձի փոխանակումը կարող են միայն օգտակար լինել»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա կարևորել է Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովի օրակարգում ներառված հարցերը, այդ թվում՝ առողջապահության ոլորտի բարեփոխումների, ԵԱՏՄ շրջանակներում ոլորտի ինտեգրացիոն գործընթացների հետ կապված: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին:


ՌԴ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում առողջապահական համաժողովի հրաշալի կազմակերպման համար և ընդգծել, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը թույլ է տալիս արձանագրել համատեղ աշխատանքի որոշակի արդյունքներ, որոնց անդրադարձ կկատարվի հերթական՝ երրորդ համաժողովի ժամանակ: Վերոնիկա Սկվորցովան իր տպավորություններն է ներկայացրել ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոն այցելությունից: Նա գոհունակությամբ է նշել, որ ՀՀ առաջին տիկնոջ մեծ ջանքերի և նախաձեռնության շնորհիվ ստեղծված նոր բաժանմունքի և լաբորատորիայի հիմնման, կադրերի պատրաստման ու նորագույն տեխնոլոգիաների ներդրման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև ռուսաստանյան առաջատար առողջապահական կենտրոնները:

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ