Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզոր» գործակալությունը սպառնում է 2018-ին արգելափակել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, եթե ընկերությունը չսկսի ռուսաստանցի օգտատերերի տվյալները տեղափոխել երկրի տարածք` հայտարարել է գործակալության տնօրեն Ալեքսանդր Ժարովը: Նա նշել է, որ «Ֆեյսբուքը» կարող է արգելափակվել նույն սցենարով, ինչ «Լինքդինը»:
Ռուսաստանում երկրի քաղաքացիների անձնական տվյալների պահպանության օրենքը գործում է 2015-ից: Օրենքը ընկերություններին պարտավորեցնում է ռուսաստանցիների անձնական տվյալները պահել երկրի տարածքում: Հակառակ դեպքում՝ «Ռոսկոմնադզորը» կարող է արգելափակել կայքի մուտքը երկրի տարածք: