Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Գազպրոմը» Ադրբեջանում ներկայացուցչություն է բացում

«Գազպրոմը» Ադրբեջանում ներկայացուցչություն է բացում
26.09.2017 | 18:56

Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացում` հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանը Ռուսաստանից գազ է գնել վեց տարի շարունակ՝ 2000-2006-ին:

Մատակարարումները դադարեցվել են, քանի որ Ադրբեջանում սկսել են շահագործել «Շահ Դենիզ» գազի խոշոր հանքավայրը: 2015-ին Բաքուն և Մոսկվան պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ «Գազպրոմ Էքսպորտը» պարտավորվել է ադրբեջանական AzMeCo ընկերությանը տարեկան մատակարարել շուրջ 2 միլիարդ խորանարդ մետր գազ:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ