Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի հանրաքվեի կազմակերպիչները պատասխան կտան իրենց արածների համար։ Ըստ նրա ՝ հանրաքվեն ամբողջովին անօրինական է, հայտնում է diken.com.tr կայքը:
«Հանրաքվեն իրականացվել է միջազգային հանրության աջակցության իսպառ բացակայության պայմաններում, քվեարկության ընթացքի մոնիտորինգ նույնպես չի իրականացվել, իսկ հանրաքվեի արդյունքները հայտարարվել են հենց այդ նույն կազմակերպիչների կողմից: Մենք կարիք չենք զգում անգամ քննարկելու այդ հանրաքվեն, քանի որ պարզապես չենք ճանաչում այն»,- ասել է Ալ Աբադին:
Բաղդադը որոշել է պաշտոնազրկել այն քուրդ պետական պաշտոնյաներին, որ մասնակցել են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին: