Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ պետդեպարտամենտ.Անկախության հանրաքվեն կավելացնի անկայունությունը և կհանգեցնի Քրդստանի շրջանի ու նրա ժողովրդի վիճակի վատացմանը

ԱՄՆ պետդեպարտամենտ.Անկախության հանրաքվեն կավելացնի անկայունությունը և կհանգեցնի Քրդստանի շրջանի ու նրա ժողովրդի վիճակի վատացմանը
26.09.2017 | 18:59

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության վերաբերյալ հանրաքվեին՝ տարածելով հայտարարություն: Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոյերթն ասել է, որ ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է անկախության հանրաքվեի անցկացմամբ: «ԱՄՆ-ի՝ Իրաքյան Քրդստանի ժողովրդի հետ պատմականորեն ունեցած հարաբերությունները չեն փոխվի պարտադիր ուժ չունեցող հանրաքվեի պատճառով, բայց մենք համոզված ենք, որ այս քայլը կավելացնի անկայունությունն ու կհանգեցնի Քրդստանի շրջանի ու նրա ժողովրդի վիճակի վատացմանը: Միակողմանի հանրաքվեն մեծապես կբարդացնի Քրդստանի շրջանային կառավարության հարաբերությունները թե Իրանի, թե հարևան պետությունների իշխանությունների հետ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը դեռևս ավարտված չէ, ու ծայրահեղական խմբավորումները դեռևս փորձում են վտանգել կայունությունն ու տարաձայնություններ առաջացնել»,- ասվում է Նոյերթի հայտարարությունում:

Պետքարտուղարության խոսնակը հանուն բոլոր իրաքցիների ապագայի կողմերին կառուցողական բանակցություններ սկսելու կոչ է արել: «ԱՄՆ-ը դեմ է բռնությանն ու սահմանները փոփոխելու վերաբերյալ միակողմանի քայլերին, աջակցում է միասնական, դաշնային, ժողովրդավար ու բարգավաճ Իրաքին»,- եզրափակել է պետքարտուղարության խոսնակը:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ