Իսրայելի դրոշ թափահարելը չի փրկի Քրդստանի ռեգիոնալ կառավարությանը մեկուսացումից` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ նշելով, որ ռազմական ու տնտեսական պատժամիջոցների տարբերակներն իր սեղանին են: «Եթե ՔՇԿ միակ աջակիցն Իսրայելն է և եթե Քրդստանի աշխատավորական կուսակցությունը մինչև ընտրատեղամասերի փակումը սկսում է տոնել, չի կարող ոչ միամտություն լինել, ոչ էլ լեգիտիմություն»,- ասել է Էրդողանը:
Նա հանրաքվեի անցկացումը որակել է դավաճանություն Թուրքիային, իսկ Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը կոչ է արել ուշքի գալ: