ՌԴ ֆինանսերի նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը «Դոժդ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե ԱՄՆ-ի սահմանած վերջին պատժամիջոցներն ավելի վտանգավոր են Ռուսաստանի տնետեսության համար, քան նախկին բոլոր պատժամիջոցները միասին։ Կուդրինի խոսքով՝ Ռուսաստանում դեռևս ամբողջովին չեն գիտակցում, թե ինչ վտանգ ունեն նոր սահմանափակումները: «Հիմա ոչ միայն ամերիկյան, այլև եվրոպական ընկերություններն ու բանկերը ռուսական ընկերությունների հետ համագործակցելու իրավունք չունեն, հակառակ դեպքում նրանց նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կկիրառվեն»,- ասել է ՌԴ ֆինանսների նախկին նախարարը:
Նրա խոսքով՝ եվրոպական ընկերությունները պարզապես կխուսափեն ռուսների հետ համագործակցելուց: «Մենք այդ վտանգը դեռ չեն զգացել, քանի որ նոր կանոնները կսկսեն գործել միայն սեպտեմբերի վերջից, իսկ գործելուց հետո ռուսական ըկներություններն անմիջապես կզգան դրանց բացասական ազդեցությունը»,- նշել է Ալեքսեյ Կուդրինը: Ըստ նրա, առնվազն միջնաժամկետ կտրվածքով ամերիկյան պատժամիջոցները հանդիսանալու են Ռուսաստանի տնտեսության իրավիճակը պայմանավորող հիմնական գործոններից մեկը։ Պատժամիջոցների թիրախում հայտնված ընկերությունների ցանկում են ռուսական խոշորագույն բանկեր, էներգետիկ ոլորտում գործող ընկերություններ: