Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կվիրիկաշվիլին առաջարկում է Հայաստանի և Վրաստանի համատեղ տուրփաթեթներ

Կվիրիկաշվիլին առաջարկում է Հայաստանի և Վրաստանի համատեղ տուրփաթեթներ
27.09.2017 | 11:53

Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտել երկու երկրների գործակցության զարգացման համար, կարող է լրացնել ու դրական ազդեցություն ունենալ ոչ միայն տնտեսական հարաբերությունների հետագա խորացման, այլև տարածաշրջանային համագործակցության առավել ընդլայնման համար` հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ Թբիլիսիում հանդիպելով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ:

ԱԺ նախագահն ասել է, որ վերջին տարիներին Հայաստանի ու Վրաստանի միջև ձևավորվել են տնտեսական գործընկերության հստակ ուղղություններ, որ ներառում են տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտները: Նա ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության խորացման կարևորությունը՝ որպես լավ օրինակ նշելով Աջարիայի և Լոռու մարզի կապերը: ԱԺ նախագահը կարևորել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը, որը հատկապես այս ժամանակահատվածում Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանման հիմնական և առավել նախընտրելի ճանապարհն է:
Գեորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ է խոսել վրաց-հայկական կայուն զարգացող հարաբերությունների մասին՝ նշելով, որ 400 միլիոն դոլար առևտրաշրջանառության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել: Նա երկկողմ համագործակցության զարգացման համար առավել կարևոր ոլորտներից առանձնացրել է զբոսաշրջությունը: Ըստ Վրաստանի վարչապետի, հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմամշակութային ժառանգությունը՝ անհրաժեշտ է պատրաստել համատեղ տուրիստական փաթեթներ: Կվիրիկաշվիլին հավաստիացրել է, որ Վրաստանը բաց է բարեկամ Հայաստանի հետ քննարկելու համագործակցության զարգացման հնարավորությունները ցանկացած ոլորտում:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ