Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ երկրների գործընկեր վիզա կենտրոնների պահվածքը անընդունելի է

ԵՄ երկրների գործընկեր վիզա կենտրոնների պահվածքը անընդունելի է
27.09.2017 | 12:10

Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմն անընդունելի է համարում ՀՀ քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների անդամների նկատմամբ Հայաստանում գործող ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնի (TLScontact) կողմից ցուցաբերվող անհարգալից և անպատասխանատու վերաբերմունքը:


Այսօր տարածած հայտարարությունում արձանագրելով, որ իտալական վիզաների դիմում-հայտերը և Միացյալ Թագավորության վիզաների դիմում-հայտերն ընդունող այդ կենտրոնում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ներկայացուցիչները բախվել են հետադարձ կապի բացակայության, անկանոն հերթերի և տեխնիկական սխալների, որոնց համար սպասարկող աշխատակիցները որևէ պատասխանատվություն չեն կրում, պլատֆորմը շարունակում է․ «Փաստորեն, Հայաստանի քաղաքացիներից, այդ թվում` մեր գործընկերներից շատերը դարձել են ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնի և Միացյալ Թագավորության վիզաների և իմիգրացիայի գործակալության (ՄԹՎԻ)՝ նշված ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի զոհեր՝ գրեթե մեկ ամիս հետ չստանալով իրենց անձնագրերը։ Վիզաների համար դիմորդները հիմնականում երիտասարդներ են, ուսանողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք այդ «տեխնիկական սխալների» պատճառով զրկվել են աշխատանքային կամ ուսումնական այցեր իրականացնելու հնարավորությունից՝ կրելով ֆինանսական, գործնական և բարոյական վնասներ»։


ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը այս իրավիճակը համարում է անթույլատրելի և կոչ է անում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությանը և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ միջամտել իրավիճակին, հանդես գալ պաշտոնական դիրքորոշմամբ և ապահովել, որ ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնը և Միացյալ Թագավորության վիզաների և իմիգրացիայի գործակալությունը հրապարակային ներողություն խնդրեն տուժած քաղաքացիներից՝ նրանց նկատմամբ անհարգալից և անպատասխանատու վերաբերմունքի համար, փոխհատուցեն քաղաքացիների ֆինանսական վնասները։


ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը շեշտում է․ «ՀՀ քաղաքացիների նկատմամբ ԵՄ երկրների կոմերցիոն գործընկերների՝ վիզա կենտրոնների և դրանց աշխատակիցների պահվածքը բացասաբար է անդրադառնում Հայաստանում ԵՄ համբավի վրա և հակասում է վիզաների դյուրացման մասին համաձայնագրի ոգուն և պրակտիկ իրականացման հետ կապված ակնկալիքներին»:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ