Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԽ-ն կարող է քննել Ադրբեջանի՝ ԵԽ անդամակցության հարցը

ԵԽ-ն կարող է քննել Ադրբեջանի՝ ԵԽ անդամակցության հարցը
27.09.2017 | 12:12

Շատ տրամաբանական է, որ ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ նման որոշում է ընդունել, Ադրբեջանը տարիներ շարունակ չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, այսինքն՝ պետք է ազատ արձակեր Իլգար Մամադովին, իսկ ադրբեջանական կողմը դա չի անում` ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ ԵԽ Նախարարների կոմիտեն մտադիր է Եվրոպական դատարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից Եվրոպական հռչակագրի 46 հոդվածի 1-ին պարբերությամբ (Եվրոպական դատարանի վճիռները չիրականացնելու մասին) ստանձնած պարտավորությունների չիրականացման հարցը։

«ԵԽԽՎ Իրավական հարցերի և Մոնիտորինգի հարցերի հանձնաժողովներում Ադրբեջանի հարցերով զեկույցների քննարկման ժամանակ հատուկ քննարկման առարկա դարձավ ձևակերպման հարցը, և ի վերջո, պատվիրակներից մեկի առաջարկի քվեարկության արդյունքում խորհրդարանական վեհաժողովի բանաձևում, որը հոկտեմբերի 10-ի օրակարգում ընդգրկված է, հատուկ ձևակերպում է մտել՝ «անհապաղ ազատ արձակել Իլգար Մամադովին»: Այսինքն` տրամաբանական է, որ Եվրոպայի խորհրդի գործադիր մարմինը տվյալ դեպքում պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեր, կարծում եմ՝ դեռ մի բան էլ ուշացած, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հետ կապված, եթե, իհարկե, նրանք մինչ այդ, ի վերջո, չորոշեն ազատ արձակել Մամադովին: Այնուհետև նրանց նկատմամբ, իհարկե, 46-րդ հոդվածը կկիրառվի, որին կհետևեն կոնկրետ քայլեր Ադրբեջանի Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ կապված։ Տեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ