Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Բաքվին խոստացել է ջանք չխնայել ԼՂ խնդրի կարգավորման համար

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Բաքվին խոստացել է ջանք չխնայել ԼՂ խնդրի կարգավորման համար
27.09.2017 | 12:13

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը Բաքվին խոստացել է ջանք չխնայել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Միլի Մեջլիսում կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել։


Վիգենինը նշել է, որ հասկանում է ադրբեջանական կողմի դժգոհությունը ԵԱՀԿ ՄԽ գործունեության կապակցությամբ։ «Քանի որ հակամարտության կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չկա։ Եկող տարի լրանում է ՄԽ ստեղծման 25-ամյակը։ Այդ կապակցությամբ ՄԽ կազմը կարող է վերանայվել։ Խնդիրը պետք է ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն հրադադարի ռեժիմի խանգարման ժամանակ, այլ մշտապես։ Հակամարտության կարգավորման գործում ավանդ պետք է ներդնեն ոչ միայն ՄԽ անդամները, այլև այլ երկրներ»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը և հավելել, որ ստատուս քվոն անընդունելի է ԵԱՀԿ ԽՎ-ի համար և մոտ ժամանակներս պետք է փոխվի խաղաղ ճանապարհով։

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ