Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը բացառում է, որ կազմակերպության անդամները չկատարեն պարտականությունները

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը բացառում է, որ կազմակերպության անդամները չկատարեն պարտականությունները
27.09.2017 | 12:15

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հնարավոր չի համարում, որ կազմակերպության անդամները կարող են չկատարել իրենց պարտականությունները։ Մամուլի ասուլիսի ժամանակ գեներալը հիշեցրել է, որ երկրների միջև պայմանագիր է ստորագրվել և ընդունվել է կանոնակարգ։

«ՀԱՊԿ սկզբունքային առանձնահատկությունն է, որ անդամ երկրները կամավոր պարտականություն են ստանձնել, որ եթե ինչ-որ մեկին վտանգ է սպառնում, մյուսներն օգնում են։ Այսօրվա դրությամբ ես անգամ ամենավատ երազում չեմ կարող մտածել, որ ինչ-որ մեկը կարող է չկատարել, մեծ, թե փոքր ծավալով՝ բայց կկատարեն»,- ասել է Սիդորովը։

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ