Իրանի տարբեր քաղաքներում հազարավոր քրդեր հանրահավաքներ են անցկացրել ի պաշտպանություն Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի:
Ցույցերը երկուշաբթի երեկոյան տեղի են ունեցել Բանե, Սեքեզ, Սանանդայ քաղաքներում: Տեսագրությունները, որոնցում ցուցադրվել են բազմամարդ ակցիաները, հայտնվել են համացանցում: Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել էր հանրահավաքների մասին, ինչը անակնկալ է դարձել, քանի որ երկիրը հանդես է եկել հանրաքվեի դեմ: