Իրաքի դաշնային կառավարությունն Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը վերջնագիր է ներկայացրել. 3 օրում Բաղդադի կառավարմանը հանձնել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները` հայտնում է Alsumaria հեռուստաալիքը։
«Մենք որոշում ենք ընդունել 3 օրից արգելելու միջազգային ավիաչվերթերը դեպի Իրաքյան Քրդստան և այնտեղից, եթե օդանավակայանների կառավարումը չհանձնվի դաշնային կառավարությանը»,- հայտարարել է վարչապետ Հեյդար ալ-Աբադին։ Խոսքը նաև Իրանի և Թուրքիայի հետ Իրաքի քրդական ինքնավարության սահմանների հսկիչ-անցակետերի մասին է։