Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը դեմ է Կատալոնիայի անկախացմանը

Թրամփը դեմ է Կատալոնիայի անկախացմանը
27.09.2017 | 13:20

ԱՄՆ նախաագահ Դոնալդ Թրամփն ու Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը դեմ են Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին կայանալիք անկախության հանրաքվեին։ «Ես կողմ եմ միասնական Իսպանիային»,- ասել է Թրամփը Վաշինգտոնում Ռախոյի հետ համատեղ մամլո ասուլիսում։

«Կարծում եմ՝ Կատալոնիայի բնակիչները կմնան Իսպանիայի հետ։ Հիմարություն կլինի դա չանելը»,- ասել է նա։ Իսպանիայի իշխանությունները համարում են առաջիկա հանրաքվեն անօրինական և հակասահմանադրական։

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ