ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Երկիրն ի՞նչ է անելու, ո՞ւր է գնալու…»

«Երկիրն ի՞նչ է անելու, ո՞ւր է գնալու…»
27.09.2017 | 17:16

«Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ… Առավոտյան Գերմանիա եմ մեկնում` բուժվելու հույսով: Երկիրն ինչ է անելու, ուր է գնալու…»: Սա Ռուբեն Հովսեփյանի վերջին գրառումն էր մահվանից օրեր առաջ:
Սեպտեմբերի 25-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Նահապետի աշունը» խորագրով հուշ-երեկո` նվիրված անվանի գրող, թարգմանիչ, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Երեկոյի կազմակերպիչն էր Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որին դեռ երիտասարդ տարիներից անդամակցում էր անվանի մտավորականը: Երեկոյի ընթացքում ներկայացվեց Ռուբեն Հովսեփյան գրողը, թարգմանիչը, համազգայնականն ու կուսակցական ընկերը, մտավորականը, հայ մարդը` Նահապետը: Խորագրի ընտրությունն էլ պայմանավորված էր հենց այս հանգամանքով: Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը հայ ընթերցողին հասանելի է դարձել հենց նրա թարգմանությամբ: Դահլիճը բազմամարդ էր: Ներկա էին գրողի ընկերները, ընտանիքի անդամներն ու ընթերցասերներ Հայաստանից և Սփյուռքից:


Մշակութային այս ձեռնարկին իրենց բացառիկ կատարումներով հանդես եկան Արմենուհի Սեյրանյանը (սոպրանո, ՀՀ վաստ. Արտիստ), Պերճ Քարազյանը (տենոր, ՀՀ վաստ. Արտիստ), Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Անդրանիկ Մալխասյանը (բարիտոն), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Հայկազ Կարապետյանը (ալտ), նվագակցեց ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը:


Ռ. Հովսեփյանի «Նռներ» պատմվածքների ժողովածուից հատվածներ ընթերցեցին Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի դերասաններ Արման Նավասարդյանը և Տաթև Ղազարյանը:
«Արտ Սինեմա» մենակատարների անսամբլը (գեղ. ղեկավար` Աշոտ Խոյեցյան) ներկայացրեց Տիգրանի Մանսուրյանի ստեղծագործություններից («Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտություն):

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ