Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպումը
27.09.2017 | 20:17

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայտարարությամբ:


«Գլխավոր քարտուղարը ողջունում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Նա աջակցում է լարվածության թուլացման և բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին։ Գլխավոր քարտուղարը հուսով է, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկախ հարցերի վերաբերյալ»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջի համաձայն, նշված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ