Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արամ Սարգսյան. Ապացուցեք, որ դուք ճիշտ եք

Արամ Սարգսյան. Ապացուցեք, որ դուք ճիշտ եք
27.09.2017 | 20:18

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը կոալիցիոն խմբակցություններին մեղադրեց իրենց նախագծի դեմ թշնամական վերաբերմունք ունենալու մեջ։


«Ես որևէ կերպ չեմ ընկալում այս թշնամական իրավիճակը, ինձ զգում եմ թշնամու թիկունքում, որ ինչ ասենք, պիտի մեզ դեմ լինեք: Մենք վատ բանե՞ր ենք բերում, մենք հանցագործնե՞ր ենք, ուզում ենք մեզ ցույց տանք, մենք չե՞նք ուզում երկրում փոփոխություն: Էդպես չի, մենք ուզում ենք, որ երկիրը լավը դառնա, դրա համար սա բերել ենք, ձեզ էլ խնդրում, հորդորում ենք՝ եկեք ապացուցեք՝ դուք ճիշտ եք, ներողություն խնդրենք»,- դիմելով իշխանական գործընկերներին՝ հայտարարեց Արամ Սարգսյանը: Նա նաև հարց բարձրացրեց՝ ո՞րն է հանձնաժողով ստեղծելու վտանգը։ Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովն այն նպատակով է ստեղծվում, որ փակ քննարկումներ լինեն, փակ թվեր ներկայացվեն, որ հասկանալի լինի՝ ինչ զենք ու զինամթերք է տվել Ռուսաստանը Հայաստանին։ «Մենք ուզում ենք տեսնել՝ էդ փակ թիվն իրականությու՞ն է, թե՞ հեքիաթ իշխանության համար: Բա որ բերած զենքի էդ փակ թիվը կար, ապրիլին ինչի՞ էիք էդքան նեղվել»,- հարցրեց Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ իշխանություններն էլ գիտեն, որ այս հանձնաժողովի շնորհիվ տասնյակ հարցերի քննարկումը կարող է երկրին օգուտ բերել։

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ