Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱԺ հանձնաժողովը մերժեց «Ելք»-ի առաջարկը

ԱԺ հանձնաժողովը մերժեց «Ելք»-ի առաջարկը
27.09.2017 | 20:19

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց «Ելք» խմբակցության առաջարկը՝ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր և եզրակացություն տար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտների և վնասների մասին: «Ելքը» պնդում է, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար շահեկան չէ․ դաշինքին միանալու արդյունքում էական հետընթաց է արձանագրվել սոցիալ-տնտեսական ոլորտներում, չի ամրապնդվել Հայաստանի անվտանգությունը, ինչպես պնդում էին իշխանության ներկայացուցիչները:

«Ելքի» ներկայացրած՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ԱԺ հայտարարության նախագծի հանձնաժողովում քննարկումը հետաձգվեց 2 ամսով՝ զեկուցող Էդմոն Մարուքյանի բացակայության պատճառով:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ