Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդուարդ Նալբանդյան. Կարևորագույնը Արցախի կարգավիճակի ու անվտանգության ապահովման հարցն է

Էդուարդ Նալբանդյան. Կարևորագույնը Արցախի կարգավիճակի ու անվտանգության ապահովման հարցն է
27.09.2017 | 20:23

Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների մասին, այլ խոսել եմ եռանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների ու 6 տարրերի մասին` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» համաժողովում իր ելույթին:

«Դրանք հենց եռանախագահների բնորոշմամբ մեկ ամբողջություն են ներկայացնում և տարանջատելն այս սկզբունքները մեկը մյուսից կամ այդ տարրերը մեկը մյուսից, անհնար կդարձնեն կարգավորումը, որն Ադրբեջանը փորձում է անել»,- ասաց նախարարը: Նալբանդյանն ընդգծեց՝ ինչպես ՀՀ նախագահն էր ասել իր ելույթի մեջ, կարևորագույնը Արցախի կարգավիճակի ու անվտանգության ապահովման հարցն է: «Եթե այս հարցերը իրենց լուծումը գտնեն, մնացածը անցյալ է»,- ասաց Է. Նալբանդյանը: Նախարարն ասաց, որ իր ելույթում նշել է բազմաշերտ անվտանգության երաշխիքների մասին: «Շատ մանրամասն էի դրանց անդրադարձել, չգիտեմ ինչու որոշ մարդկանց պետք է տարանջատել ինչ-որ բան, սենսացիաներ անել, դրա կարիքը չունենք, մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչև հիմա և որի արդյունքում մենք ասում ենք՝ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահող երկրների արած հայտարությունների հետ, որոնք մենք ընդունել ենք որպես հիմք՝ ճանապարհ դեպի կարգավորում, որոնցից Ադրբեջանը միշտ հրաժարվում է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ