ՀՀԿ խմբակցությունը չի տեսնում որևէ անհրաժեշտություն՝ ստեղծելու ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծում չկա որևէ փաստարկ, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այդ հարցը հնարավոր չլինի քննարկվել։ «Արմեն Աշոտյանի ղեկավարած հանձնաժողովը կարող է ունենալ բոլոր իրավասությունները, ինչ առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովը։ Նման հանձնաժողովի ստեղծումը հիմնավոր չէ և որևէ արգումենտ, հօգուտ այդ հանձնաժողովի ստեղծման, նախագծում ներկայացված չէ»,- հավելեց պատգամավորը։