Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդվարդ Նալբանդյան. Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը

Էդվարդ Նալբանդյան. Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը
27.09.2017 | 20:27

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի սկզբին` ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Համանախագահներին մենք սպասում ենք հոկտեմբերի սկզբին: Նրանք այցի ընթացքում կնախապատրաստեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- նշեց նա: Նալբանդյանի խոսքով, Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները համանախագահների հետ խոսել են նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին:


Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարությանը, թե աջակցում են համանախագահների հետաքրքիր առաջարկություններին, Նալբանդյանը նշեց. «Այլ հարցերի շուրջ, ինչ-որ առաջարկների շուրջ քննարկում չի եղել: Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը»:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ