Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցության հարցեր:
Վիգեն Սարգսյանը, խոսելով երկկողմ փոխգործակցության ներկա մակարդակի մասին, նշել է, որ համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ չկան: Բարտոշ Չիխոցկին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել լեհական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ակտիվացնելու հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Լրագրողների հետ զրույցում Բարտոշ Չիխոցկին հայտարարել է, թե Լեհաստանը Հայաստանին առաջարկել է ռազմական նոր տեխնոլոգիաներ՝ know-how, որոնց հիման վրա լեհական կողմը պատրաստ է այստեղ արտադրություն հիմնել: