Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Կան խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում»

«Կան խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում»
28.09.2017 | 14:51

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելուն ու դրամական վճարներն անկանխիկ վճարելու ընթացակարգի պարզեցմանը:


«2017-ի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստն ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ համակարգից արդեն օգտվել է շուրջ 15 հազար մարդ: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ կան խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ բանկերի ու պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերում թերություններ կան: Կարեն Կարապետյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ՝ ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգերի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ: «Պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, այդ թվում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը»,- ասաց Կ. Կարապետյանը:


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ նաև 1992 -ից ՄԱԿ-ի կողմից հոկտեմբերի 1-ը որպես Տարեցների միջազգային օր հռչակելուն: «Այսօրվա հրամայականը ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ այս ոլորտում նոր մոտեցումներ ու սկզբունքներ են անհրաժեշտ, և
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց 1 ամսում քննարկել տարեց անձանց աշխատաշուկայում ընդգրկելու հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձն ու ներկայացնել առաջարկներ:

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ