Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկախության հանրաքվե Բրազիլիայում

Անկախության հանրաքվե Բրազիլիայում
28.09.2017 | 14:51

Բրազիլիայի հարավային երեք նահանգներ պլանավորում են հոկտեմբերի 7-ին քաղաքացիների հետ խորհրդակցություն անցկացնել 2018-ին անկախության հանրաքվեի անցկացման հնարավորության շուրջ` ասել է Sur Libre («Ազատ Հարավ») շարժման առաջնորդներից մեկը՝ Սելսո Դեուշերը:

«Մենք ռեսուրսների ահավոր կորուստ ունենք և մշտապես ենթարկվում ենք հարկերի վատ բաշխման… մշտական բյուջետային խտրականությունը հարավային տարածաշրջանը հասցնում է գրեթե անգոյության մակարդակի, դա մեզ ապագայի նկատմամբ առանց հույսի է թողնում Բրազիլիայի ղեկավարության ներքո»,- հայտարարել է Դեուշերը:
Խոսքը Սանտա-Կատարինա, Պարանա և Ռիու Գրանդի դու Սուլ նահանգների մասին է, որոնց բնակչությունը 29 միլիոն է: Նահանգներն առանձնանում են Բրազիլիայում մեկ շնչին ընկնող ամենաբարձր եկամուտներով:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ