Իրաքի խորհրդարանը հավանություն է տվել քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացման համար պատասխանատու անձանց դատական հետապնդմանը` հայտնում «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Ներկայացուցիչների խորհուրդը հաստատել է կառավարությանը կից Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը՝ հանրաքվեի կազմակերպիչների հետապնդման մասին։ Որոշումը տարածվում է նաև Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի վրա։ «Բոլոր քուրդ պաշտոնյաները, ովքեր չեն մասնակցել հանրաքվեին, կմնան իրենց պաշտոններում»,- ասվում է հաղորդագրությունում։