Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը, ելույթ ունենալով Նյու Յորքում Ասիական միությունում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում փորձում է թույլ չտալ, որ հանրապետության կառավարությունն իր վերահսկողության տակ վերադարձնի Իրաքի հետ սահմանը։
«Կարծում եմ՝ այսօր առաջնահերթությունները փոխվել են, և ԱՄՆ կառավարության համար առավել կարևոր է թույլ չտալը, որ Սիրիայի կառավարությունը վերահսկողության տակ վերադարձնի Իրաքի հետ սահմանը, քան ԴԱԻՇ-ին հաղթելը»,- ընդգծել է Զարիֆը։ Դիվանագետը նշել է, որ Իրանը հետաքրքրված է սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ և ունի ԱՄՆ-ից տարբերվող նպատակներ։ «Մենք Սիրիայում ենք ոչ թե ինչ-որ մեկին աջակցելու, այլ ահաբեկիչների դեմ պայքարելու համար»,- հայտարարել է Զարիֆը։