Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի ընդդիմությունը մեկնաբանել է Իրաքյան Քրդստանի հանրաքվեն

Թուրքիայի ընդդիմությունը մեկնաբանել է Իրաքյան Քրդստանի հանրաքվեն
28.09.2017 | 14:55

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ և խոսնակ Բյուլենթ Թեզջանն Իրաքյան Քրդստանի անկախության հարցով հանրաքվեի մասին իր հայտարարության մեջ այն համարել է անօրինական ու անընդունելի՝ մեղադրելով Թուրքիայի իշխանություններին՝ Մերձավոր Արևելքում վարած սխալ քաղաքականության համար:

diken.com.tr կայքը գրում է, որ Թեզջանը հեգնել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, որ հայտարարել էր` մենք սխալվել ենք Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին վստահելու հարցում: «Հարգելի Էրդողանը դուրս եկավ, ասաց՝ «Չէինք ենթադրում, որ Բարզանին կհասնի այս աստիճանի, սխալվել ենք»: Սա ո՞րերորդ անգամ է: Բաշար ալ Ասադի հարցում սխալվեցիր, Ֆեթուլլահ Գյուլենի հարցում սխալվեցիր, քրդերի հարցում սխալվեցիր: Որևէ դպրոցի աշակերտ այսքան սխալվեր՝ վաղուց ազատել էին դպրոցից: Բայց Դուք դեռ Ձեր պաշտոնին եք, նայում եք ժողովրդի աչքերի մեջ և շարունակում միայնակ ղեկավարել երկիրը։ Մենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ասացինք՝ այլևս այս համակարգով մեկ մարդու ձեռքին է լինելու երկիրը, բա որ այդ մեկ մարդը սխալվի՞: Ահա, մեր իրավացիությունը հիմա երևաց»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ