Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ճապոնիայի վարչապետը ցրել է խորհրդարանը

Ճապոնիայի վարչապետը ցրել է խորհրդարանը
28.09.2017 | 14:55

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Տադամորի Օսիման ընթերցել է պալատը ցրելու մասին կայսր Ակիհիտոյի հրամանը: Հինգշաբթի առավոտյան կառավարությունը որոշում է կայացրել խորհրդարանի ստորին պալատը ցրելու մասին և խնդրել է կայսերը հաստատել:

Վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր է ստանալ ընտրողների աջակցությունն իր տնտեսական քաղաքականությունը և ԿԺԴՀ-ի նկատմամբ դիրքորոշման խստացման և ներքին ու արտաքին քաղաքականության հարցերն առաջ տանելու համար: Աբեն բացատրել է, որ որոշում է կայացվել հոկտեմբերի 22-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար խորհրդարանի ստորին պալատը ցրելու մասին ԿԺԴՀ-ից եկող միջուկահրթիռային սպառնալիքի պատճառով: «Դրանք կլինեն ընտրություններ, որոնք պահանջում են այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ ինչպես պաշտպանել Ճապոնիան, ինչպես պաշտպանել քաղաքացիների խաղաղ կյանքը»,- հայտարարել է նա NHK հեռուստաալիքի եթերում: Ընդդիմությունը քննադատել է Աբեին՝ մեղադրելով, որ Ներկայացուցիչների պալատը ցրելը և արտահերթ ընտրություններն օգտագործում է իր համար ոչ ցանկալի դատական գործերը դադարեցնելու համար:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ