«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կորցրեցի վաղեմի ընկերոջս. Սերժ Սարգսյանը ցավակցել է Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ

Կորցրեցի վաղեմի ընկերոջս. Սերժ Սարգսյանը ցավակցել է Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ
30.09.2017 | 16:05

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ:

«Գորիկ Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեությունը նվիրեց մեր երկրի և ժողովրդի ապահովությանն ու անվտանգությանը՝ իր երկարամյա աշխատանքի ընթացքում դրսևորելով մեծ նվիրվածություն և մասնագիտական բարձր որակներ: Նրա կորուստը կրկնակի ցավալի է անձամբ ինձ համար, քանի որ կորցրեցի վաղեմի ընկերոջս: Խորին ցավակցություն եմ հայտնում Գորիկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ