Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։
Նա հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Էդվարդ Նալբանդյանի և Յոհանես Հանի բանակցություններից հետո կլինեն մամուլի համար հայտարարություններ։