Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դոնալդ Թրամփը կմեկնի Պեկին

Դոնալդ Թրամփը կմեկնի Պեկին
30.09.2017 | 16:27

ԱՄՆ պետական դեպարտամենտը նախապատրաստում է նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան։ Պեկին է մեկնել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Նա Չինաստանի ղեկավարների հետ քննարկելու է երկկողմ հարաբերություններին և Հյուսիսային Կորեային առնչվող հարցեր: Ռեքս Թիլերսոնը պետական դեպարտամենտում հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Լիու Յանդոնգի հետ: Նա ասել է, որ Պեկինում քննարկումների առանցքային թեման Հյուսիսային Կորեական թերակղզու ճգնաժամն է: Թիլերսոնը պետք է հանդիպի չինացի պաշտոնակից Վանգ Յիի հետ: Սա փետրվարին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Թիլերսոնի երկրորդ ուղևորությունն է Չինաստան:


Ենթադրվում է, որ Դոնալդ Թրամփը Չինաստան կայցելի նոյեմբերին: Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այս տարվա ապրիլին արդեն հանդիպել են Ֆլորիդայում: ԱՄՆ-ը հուսով է, որ Հյուսիսային Կորեայի վրա Չինաստանի ճնշումը թույլ կտա կանխել այդ երկրի միջուկային և հթրիռային նոր փորձարկումները:
Պեկինն արդեն հայտարարել է Չինաստանում հյուսիսկորեական ընկերությունների գործունեությունը 120 օրում դադարեցնելու որոշման մասին: Առաջիկայում կփակվեն նաև արտասահմանում աշխատող չին-հյուսիսկորեական ընկերությունները:
«ՄԱԿ-ի ԱԽ անդամների պարտավորությունն է՝ կյանքի կոչել խորհրդի ընդունած բանաձևերը: Չինաստանի պատկան գերատեսչությունները սկսել են Անվտանգության խորհրդի 2375 բանաձևի իրագործումը»,- ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լու Կանգը: Վերլուծաբանները նշում են, որ 2375 բանաձևն ամենակոշտ բանաձևն է, որն ընդունվել է 21-րդ դարում:


Չինաստանը մշտապես պնդում է, որ Կորեական թերակղզու ճգնաժամը պետք է կարգավորել դիվանագիտական եղանակով: Մոսկվայում էլ այսօր սկսվել են ռուս-հյուսիսկորեական քննարկումներ, որոնց մասնակցում են ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Օլեգ Բուրմիստրովը և ԿԺԴՀ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի հարցերով վարչության տնօրեն Ցոյ Սոն Խին: ԱՄՆ-ը ողջունել է հանդիպման նախաձեռնությունը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է. «Քննարկումների ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում Կորեական թերակղզում և հյուսիս-արևելյան Ասիայում ստեղված իրավիճակի շուրջ, բանակցությունների արդյունքներով մենք կհրապարակենք հաղորդագրություն մամուլի համար»:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ