Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ղարաբաղ այցելած թուրք մտավորականների դեմ Ադրբեջանում քրգործ է հարուցվել

Ղարաբաղ այցելած թուրք մտավորականների դեմ Ադրբեջանում քրգործ է հարուցվել
30.09.2017 | 16:29

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղ այցելած թուրք մտավորականների դեմ՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով և դիմելով Թուրքիայի իրավապահ մարմիններին: Դատախազության պնդմամբ՝ Թուրքիայի քաղաքացիներ ՈՒֆուք ՈՒրասը, Ալի Բայրամօղլուն, Սայիդ Չաքինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն, համաձայնության գալով անձանց հետ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, «խախտել են երկրի պետական սահմանը»: Գործը հարուցվել է ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում: Haqqin.az-ի փոխանցմամբ՝ թուրք գործիչներն ընդգրկվել են Ադրբեջանի ԱԳՆ հայտնի «սև ցուցակում»:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը APA լրատվական գործակալության հետ զրույցում «ապօրինի» է անվանել իր երկրի քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ, պնդելով, թե նման այցերը վնասում են ղարաբաղյան կարգավորման գործընթացին, իսկ Անկարան վճռականորեն դատապարտում է այդ գործողությունները:

«Այդ այցը կատարած անձինք Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու լիազորություններ չունեն: Նրանք այնտեղ են մեկնել անձնական շարժառիթներով: Մեր պաշտոնական դիրքորոշումը բոլորին է հայտնի»,- հայտարարել է դեսպանը: Թուրք մտավորականների նկատմամբ Ադրբեջանում հարուցված գործի առնչությամբ Էրքան Օզորալը ասել է, թե դա իրավաբանական գործընթաց է, որի պահանջները կկատարվեն. «Մենք հարգանքով ենք վերաբերվում իրավական համակարգին»:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ