Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դիվանագետների հանդիպումը: Բանակցությունները վարում են ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Օլեգ Բուրմիստրովը և Հյուսիսային Կորեայի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի հարցերով վարչության ղեկավար Ցոյ Սոն Հին:
Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դիվանագետների հանդիպումը տեղի է ունենում Վաշինգտոն-Փհենյան լարվածության և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: ԱՄՆ-ը դրական է արձագանքել Մոսկվայի բանակցությունների նախաձեռնությանը: Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը ասել է, որ ԱՄՆ-ը գոհ կլինի, եթե Ռուսաստանը Հյուսիսային Կորեային կարողանա ճիշտ ճանապարհի վրա դնել: