Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իվետա Տոնոյան. Պետք չէ քաղաքական ենթատեքստեր փնտրել

Իվետա Տոնոյան. Պետք չէ քաղաքական ենթատեքստեր փնտրել
30.09.2017 | 16:44

ԱԺ պատգամավոր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ այս կամ այն կերպ առնչվող ընկերություններում, ձեռնարկություններում հարկային մասսայական ստուգումներ են իրականացվում: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասել է, որ ստուգումների մասին 15 օր առաջ ընկերությունները տեղեկացվել են: «Դրանք ընթացիկ ստուգումներ են, և հարկային մարմիններն իրենց գործառույթներն են իրականացնում, և քանի որ որևէ թաքցնելու բան չկա, ամեն ինչ կարգին է ու պետք չէ քաղաքական ենթատեքստեր փնտրել կամ փորձել այդ ստուգումները կապել քաղաքական ինչ-ինչ գործընթացների ու գնահատականների հետ»,- ասաց Տոնոյանը:


Ստուգումների առնչությամբ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել. ՙԱյսօր որոշ էլեկտրոնային լրատվության միջոցներ անդրադարձել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստուգումներին, ինչի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային մարմնի կողմից 2017 -ի հուլիսի 1-ից մինչև 2018 -ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելիք ստուգումների ծրագիրը, 2017-ի հունիսին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով, հաստատվել և հրապարակվել է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնում): Տարեկան ծրագրի հաստատումից հետո, յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև եռամսյակի սկիզբը արդեն իսկ հաստատված ծրագրից կազմվում են ստուգումների ամսական ծրագրեր, որը հաստատում է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահը:
Ներկայումս, նախապես հաստատված ամսական ծրագրերի համաձայն, ստուգումներ են իրականացվում «Եվրոմոթորս» ՓԲԸ-ում, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ում: Դրանցից առաջին երկու կազմակերպությունների հանձնարարագրերը հրապարակվել (ստորագրվել) են օգոստոսի 16-ին, իսկ երրորդինը` օգոստոսի 28-ին, ինչն ապացուցում է, որ իրականացվող ստուգումները որևէ առնչություն չունեն ինչ-որ հայտարարությունների հետ: ՈՒղղակի, ՊԵԿ-ը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործունեությունն է իրականացնում՚:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ