Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ակնկալում է, որ ԵՄ-ն կընդլայնվի 2019-2024-ին, երբ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն: «Եվրամիությունը 2019-ի մարտի վերջին կունենա 27 անդամ, իսկ առաջիկա 5 տարիներին՝ ավելի քան 27 անդամ»,- ասել է նա Տալլինում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։
Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը 2019-ի մարտի 29-ին՝ Brexit-ից 2 տարի անց։