ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում՝ հոկտեմբերի 3-ին` Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Նախագիծը «Ելք» խմբակցության որոշմամբ ճանաչվել է արտահերթ և քննարկվելու է երեքշաբթի մեկնարկող ԱԺ լիագումար նիստում։ Քննարկման մեկնարկը՝ 12։00-ին»,-գրել է նա: