Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՏՄ երկրներում արտադրված ապրանքները պետք է ազատ տեղաշարժ ունենան բոլոր 5 երկրներում

ԵԱՏՄ երկրներում արտադրված ապրանքները պետք է ազատ տեղաշարժ ունենան բոլոր 5 երկրներում
30.09.2017 | 16:59

Մենք պետք է հասնենք փոխադրման միասնական համակարգի և մաքսային վճարների հստակեցման` Երևանում լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը:


Նրա խոսքով, ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունները շատ կարևոր դեր են խաղում միության տարածքի ինտեգրացիոն գործընթացներում. «Մեր մաքսային ծառայությունները լուծում են հիմնականում երեք խնդիր: Առաջինը մաքսային և հարկային վճարների լիարժեք ապահովումն է, երկրորդը բիզնեսի համար ադմինիստրատիվ ծանրաբեռնվածության աստիճանի նվազեցումն է, իսկ երրորդը` մեր երկրների անվտանգության ապահովումը»:
Բուլավինն ընդգծեց, որ շատ կարևոր է փոխադրվող ապրանքների մաքսային արժեքը. «ԵԱՏՄ երկրներում արտադրված ապրանքները համարվում են միության ապրանքներ և ազատ տեղաշարժ պետք է ունենան բոլոր 5 երկրների տարածքում: Այսօր որոշ կատեգորիաների ապրանքների դեպքում շարունակվում են որոշակի անհամաձայնությունները մնալ, դրա համար մենք քննարկելու ենք, թե ինչպես միավորենք մեր մոտեցումները` կապված մաքսային վճարների հստակեցման հետ: Հարցը հեշտ է թվում, սակայն շատ դժվարություններ կան: Մենք հետևողականորեն վերացնում ենք առկա անհամաձայնությունները»:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ