2001-ից առաջին անգամ Նոբելյան հիմնադրամը հայտնել է մրցանակային գումարի ավելացման մասին։ Դրամական մրցանակի չափն ավելացվել է 12,5 տոկոսով և կկազմի 9 մլն շվեդական կրոն (մոտ 1,12 մլն դոլար)։ «Հաջորդ շաբաթվանից կսկսվի 2017-ի Նոբելյան մրցանակի դափնեկիրների հայտարարումը, և մենք ուրախ են հայտնել, որ այս տարի բարձրացնում ենք մրցանակային գումարը 1 մլն շվեդական կրոնով»,- հայտարարել է Նոբելյան հիմնադրամի նախագահ Կառլ-Հենդրիկ Հելդինը։
Նրա խոսքով՝ հիմնադրամն ակնկալում է, որ Նոբելյան կենտրոնը կդառնա Ստոկհոլմի հիմնական տեսարժան վայրերից մեկը։