Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովն «անոմալիա» է անվանել ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցողը

Լավրովն «անոմալիա» է անվանել ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցողը
30.09.2017 | 17:02

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքական դաշտում անցած տարվա նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցողը անոմալիա է։ Դմիտրի Սայմսի գլխավորած ամերիկացի փորձագետների խմբի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը, ըստ երևույթին, չի կարողանում հաղթահարել ընտրությունների հետևանքները։


«Այդ քննարկման մեջ ԱՄՆ-ում տեղի ունեցող ամեն բացասական երևույթի համար Ռուսաստանին մեղադրանքներ առաջադրելու փորձերը մենք, իհարկե, չենք ընդունում»,- նշել է նախարարը։ Լավրովին ուրախացրել է, որ ԱՄՆ-ում կան մարդիկ, որ անտարբեր չեն ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման նկատմամբ։

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ