Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ․ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է ավարտվի

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ․ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է ավարտվի
30.09.2017 | 23:40

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ավարտվի` ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը՝ ամփոփելով իր այցելությունը տարածաշրջան: ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում ասված է, որ սեպտեմբերի 29-30-ին Երևանում Վիգենինը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Երևանի պետհամալսարանի ուսանողների, Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ, որոնք մեծապես տուժել են 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ:

«Հենց այս շաբաթ հանդիպելով մարդկանց հետ շփման գծի երկու կողմերից, որոնք շարունակում են տառապել այս տասնամյակներ շարունակվող հակամարտությունից, ես կրկնում եմ՝ սա պետք է ավարտվի: Հակամարտությունը շարունակում է հետևանքներ ունենալ հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա կյանքի վրա,- շեշտում է Վիգենինը:- Անհրաժեշտ է հրատապ և լուրջ քաղաքական ներգրավվածություն՝ նրանց խաղաղություն բերելու համար»:
Իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների աշխատանքին՝ նա ընդգծել է, որ վերջնական պատասխանատվությունը ներգրավված կողմերի քաղաքական ղեկավարության վրա է, և ողջունել է մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պլանները:


Հաղորդվում է, որ Երևանում Վիգենինը հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի «դեֆակտո խորհրդարանի նախագահի հետ»: Մինչ Հայաստան ժամանելը ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը եղել է Ադրբեջանում և Վրաստանում:
Տարածաշրջան այցելության արդյունքների մասին Վիգենինը հոկտեմբերի 4-ին հաղորդում կներկայացնի ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեին և կոնկրետ առաջարկներով հանդես կգա:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ