Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը չի ճանաչում Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները

ԱՄՆ-ը չի ճանաչում Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները
30.09.2017 | 23:44

ԱՄՆ-ը անօրինական է համարել հանրաքվեն, որի մասնակիցները արտահայտվել են հօգուտ Իրաքի հյուսիսում՝ քրդական ինքնավարության տարածքում, անկախ Քրդստանի ստեղծմանը` հաղորդում է Reuters-ը:

«ԱՄՆ-ը չի ճանաչում միակողմանի հանրաքվեն,- ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:- Քվեարկությունը և դրա արդյունքները լեգիտիմ չեն: Մենք շարունակում ենք պաշտպանել միասնական, դաշնային, ժողովրդավարական և բարգավաճող Իրաքին»: Թիլերսոնը Իրաքի դաշնային իշխանություններին և քրդական ինքնավարության ղեկավարությանը կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից, խնդիրը լուծել երկխոսությամբ և ջանքերը կենտրոնացնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ